Արմինե Պողոսյան

Երանելի է այն մարդը, ով երբեք չի զղջում ընտրած մասնագիտության հարցում

 

Ես Հայաստանի Եվրասիա Միջազգային Համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրա առաջին կուրսի ուսանողուհի եմ:

Մասնագիտական ընտրությունը կայացրել եմ ծնողներիս խորհրդով: Ուսումնառության տարիներն էլ ավելի համոզվեցի, որ մասնագիտության, ինչպես նաև համալսարանի ընտրությունը ճիշտ եմ կատարել: Սկսած առաջին կուրսից հնարավորություն եմ ունեցել մասնակցելու բազմաթիվ սեմինարների ու գիտաժողովների ինչպես համալսարանում, այնպես էլ համալսարանի շրջանակներից դուրս:

Ուումնառության տարիներին ունեցել եմ երկու մեծ ձեռքբերում. առաջինը կապված է եղել համալսարանի կողմից կազմակերպված ուսումնական պրակտիկայի հետ, որի արդյունում ստացա աշխատանք  Երևանի «Ադամանդ» Ապրանք-Հումքային Բորսայում և մեկ տարի շարունակ աշխատեցի որպես գնանշման և գնահատման ծառայությունների մենեջեր: Երկրորդ ձեռքբերումս այն էր, որ 2013 թվականին շահեցի Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Erasmus Mundus MID (Mobilities for Innovation and Development )  ծրագիրը, որի արդյուքում ներկայումս սովորում եմ Վարշավայի Warsaw School of Economics համալսարանում:

Լոռու մարզ, ք. Վանաձոր

Վարշավա, Լեհաստան

 

Testimonilas

Արմինե Պողոսյան

Երանելի է այն մարդը, ով երբեք չի զղջում ընտրած մասնագիտության հարցում

 
Read more ...

Շուշան Քոչարյան

Ես ընտրել եմ մասնագիտություն, որը սիրում եմ: Ես ընտրել եմ սրտով

Read more ...

Get consultation

Go to top