Շուշան Քոչարյան
Ես ընտրել եմ մասնագիտություն, որը սիրում եմ: Ես ընտրել եմ սրտով
Բարև:
Ես Շուշան Քոչարյանն եմ: Սովորում եմ Երևանի Պետական Համալսարանի Ռոմանոգերմանական Բանասիրության ֆակուլտետի Անգլերեն լեզվի և գրականության բաժնում, երկրորդ կուրսի ուսանողուհի եմ:
Մանկության տարիներին, ճիշտն ասած, հետաքրքրվել եմ կարելի է ասել ամեն ինչով (սկսած երաժշտությունից, նկարչությունից մինչև հագուստի մոդելավորում և դիզայն) և ոչ-ոք չէր կասկածի, որ երբևէ կընտրեմ լեզվաբանի՝ իմ բնավորության հետ որևէ կապ չունեցող մասնագիտությունը:
Թե ինչպես կայացրի որոշումս, ինքս էլ չեմ հիշում, բայց այն որ ես հայտնվեցի հենց այնտեղ, ուր պետք էր, դա հաստատ է: Երբևէ առիթ չեմ ունեցել զղջալու կատարածս ընտրության համար... Հիմա ես հասկանում եմ, որ իմ փոխարեն ընտրություն կատարեց սիրտս, իսկ նա երբեք չի սխալվում:
Հիմա ես հաճախում եմ համալսարան, ամեն օր զգում եմ համալսարանական մթնոլորտի ազդեցությունը, տեսնում, շփվում խելացի, յուրօրինակ մարդկանց հետ, լսում հանրապետության լավագույն մասնագետների դասախոսությունները:
Բազմիցս լսել եմ “լեզուն մասնագիտություն չէ ’’ արտահայտությունը և ևս մեկը, որ ինձ համար առանձնապես մեծ հետաքրքություն է ներկայացնում ՝ ''ես էլ ուզեմ կարող եմ անգլերեն սովորել'' կամ` ''ես էլ անգլերեն գիտեմ, դու էլ, իսկ տարբերությունը ո՞րն է'': Սիրելինե՛րս, իմ և ձեր անգլերենի իմացության աստիճանի մեջ է տարբերությունը: Անգլերենը միայն բառեր, բառակապակցություններ իմանալը չէ, և հավատացեք, ոչ էլ դրանք ճիշտ պահին հիշելը և օգտագործելը... լեզուն ավելին է ….
Շուշան Քոչարյան, ք. Ստեփանավան
Testimonilas
Արմինե Պողոսյան
Շուշան Քոչարյան