Forum Support

K2 & Kunena Support

JSN Solid will give you full control to create a community with optimized K2 and Kunena Style.

read more

Easy to starts

Easy to Start

Just a few steps and you will be ready to study in Armenia

read more
 
Great docs & support

Great docs & support

Comprehensive documentation package will help you to understand more about how to use our templates.

read more

Իննա Խոջամիրյան "Կատարյալ է այն մասնագիտությունը, որով ապրում ես…"


Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի ուսանողուհի եմ: Մասնագիտությանս ընտրությունը բավականին բարդ ընթացք է ունեցել. փոքրուց երազում էի դիվանագետ դառնալ, այնուհետև իրավաբան, քիչ անց լեզվաբան… Սակայն հենց ինքնագիտակցությանս ձևավորման փուլում էլ հասկացա, որ ինձ բացառապես ձգում ու հետքրքրում է այն ամենը, ինչը կապված է վարքի, մտածողության, բնավորության, հույզերի ու առհասարակ հոգեկանի հետ: Ընտրածս մասնագիտությունն առանձնահատուկ հավանության չարժանացավ. ինչևէ  ծնողներս ողջունեցին որոշումս:

Այժմ օրեցօր համոզվում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Համալսարանական օրերս այնքան հագեցած ու բովանդակալից են, որ ամեն մի օրս նոր բացահայտումներով ու գիտելիքների նորագույն պաշարրով է մայր մտնում: Դասերին զուգահեռ կազմակերպվում են ուսանողական գիտաժողովներ, քննարկումներ, միջոցառումներ, արտադասաժամային խորհրդատվություններ (վերջինիս համար շնորհակալություն եմ հայտնում մասնավորապես պրն Հայրապետյանին), որոնք նպաստում են մասնագիտական առաջընթացին:

Ընդունելությանս առաջին իսկ օրից վստահ եմ եղել, որ աշխատելու եմ իմ իսկ մասնագիտությամբ: Մագիստրոսի կոչումը ստանալու եմ որպես կառավարման հոգեբան, որն ինքնին կընդլայնի աշխատանքային բազմապրոֆիլ ընտրությունս և որի միջոցով կարող եմ ոչ միայն նեղ հոգեբանական, այլև մենեջմենթի ոլորտում աշխատել:
Լավ մասնագետ լինելու կարևորագույն գրավականը առաջնահերթ հակումն ու հետաքրքրվածությունն է տեսական ու պրակտիկ գործընթացների հանդեպ: Բարդ և միաժամանակ ջանասիրություն պահանջող տեսական պաշարին զուգորդում է պրակտիկան, որն սկսվել է 1-ին կուրսի առաջին իսկ ամիսներից: Ամենազավեշտալին այն է, որ փորձերս սկսել եմ ինձնից և ընտանիքիս անդամներից: Սակայն հոգեբանության ուսումնասիրության առարկան ոչ միայն մարդն ու հասարակությունն են, այլ նաև այն ամենն, ինչը ենթակա է վերլուծության՝ լինի դա ֆիզիկան, տնտեսագիտությունը, բույսը, կենդանին, թե այն գովազդն առհասարակ, որը հենց այս պահին հեռարձակվում է աշխարհի որևէ անկյունում: Հոգեվերլուծությունը կյանքիս անբաժան մասնիկն է. անալիզի եմ ենթարկում ամեն ինչ ու ամենքին, և որքան էլ սովորում եմ, այքան ավելի եմ բացահայտում, որ իրականում դեռ ոչինիչ չգիտեմ

Իննա Խոջամիրյան

Testimonilas

Արմինե Պողոսյան

Երանելի է այն մարդը, ով երբեք չի զղջում ընտրած մասնագիտության հարցում

 
Read more ...

Շուշան Քոչարյան

Ես ընտրել եմ մասնագիտություն, որը սիրում եմ: Ես ընտրել եմ սրտով

Read more ...

Get consultation

Who's Online

We have 25 guests and no members online

Go to top