Երևանի Պոլիտեխնիկական համալսարան
ԵՐԵՎԱՆԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



Համալսարանը
ձգտում է դառնալ հաստատություն, որի մուտքը և կրթական ռեսուրսները մատչելի են

սովորողների
ամենատարբեր սոցիալական և տարիքային խմբերին, տեղացիներին և արտասահմանցիներին:

Համալսարանն
իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնակա

կրթական
ծրագրեր՝ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների

շնորհումով
: Բացի նշված հիմնական ծրագրերից, Համալսարանն առաջարկում է նաև լրացուցիչ կրթական ծրագրեր՝

շարունակական
կրթության իր կառույցների միջոցով: Համալսարանի մասնագիտացման տիրույթն ընդգրկում է ճարտարագիտության

և
տեխնոլոգիաների բոլոր հիմնական ճյուղերը, որոնք ներկայացված են ճարտարագիտական, ճարտարագիտատնտեսագիտական պրոֆիլի

բակալավրական
36 և մագիստրոսական 32 մասնագիտություններով:

ՀՊՃՀ
-ն առաջինն էր Հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա` եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ

փորձարկում
է կրեդիտների կուտակման և փոխանցման Եվրոպական ECTS համակարգը` Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ: Համալսարանն

անդամակցում
է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում:
 

Ֆակուլտետներ


Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության

Էլեկտրատեխնիկական

Մեքենաշինության

Ընդերքաբանության և մետալուգիայի

Կիբեռնետիկայի

Էներգետիկայի

Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի

Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի

Տրանսպորտային  համակարգերի

Մաթեմատիկայի

Հասարակական գիտությունների և լեզուների

Մեխանիկայի և մեքենագիտության

 
Համալսարանը տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությամբ համագործակցում է արտասահմանյան համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ` 

միջազգային համալսարանական միավորումների, երկկողմանի և բազմակողմանի պայմանագրերի, միջազգային ծրագրերի և նախագծերի շրջանակներում:

Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական կրթական ծրագրեր՝ կրտսեր ճարտարագետի,

բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով: Բացի նշված հիմնական ծրագրերից, Համալսարանն առաջարկում է նաև

լրացուցիչ կրթական ծրագրեր՝ շարունակական կրթության իր կառույցների միջոցով: Համալսարանի մասնագիտացման տիրույթն ընդգրկում է ճարտարագիտության

և տեխնոլոգիաների բոլոր հիմնական ճյուղերը, որոնք ներկայացված են ճարտարագիտական, ճարտարագիտատնտեսագիտական պրոֆիլի բակալավրական 36 և

մագիստրոսական 32 մասնագիտություններով:

 

Օտարերկրյա քաղացիների ուսուցման բաժնում

Օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի իրականացման և նրանց առօրյա խնդիրներին օժանդակելու հարցերում պատասխանատու է օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքը:

ՀՊՃՀ-ում օտարերկրյա ուսանողների ուսուցումն իրականացվում է նախապատրաստական փուլում, ինչպես նաև կրթական 3 ծրագրերով` բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտական (ճարտարագետ-հետազոտողի):

Ուսուցումն իրականացվում է հայերեն և անգլերեն լեզուներով, անհրաժեշտության դեպքում` կարող է իրականացվել նաև ֆրանսերեն և ռուսերեն: