Երեվանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական  

 

համալսարան

 

Պատմական ակնարկ

 

Հայաստանում բարձրագույն ճարտարապետաշինարարական կրթությունը սկիզբ է առել

1921 թվականի  հոկտեմբերից` Երևանի պետական համալսարանի ստեղծման հետ

միասին, որի տեխնիկական ֆակուլտետում  բացվել էին

ինժեներաճարտարապետական   և ինժեներահիդրոտեխնիկական  

մասնագիտությունները: 1927 թ.փետրվարին այդ  մասնագիտություններն  

անվանափոխվեցին. առաջինը վերանվանվեց քաղաքացիական  

շինարարություն, իսկ երկրորդը` ճանապարհների և հիդրոտեխնիկական  

կառուցվածքների շինարարություն: 1933թ. փետրվարին Շինարարական ինստիտուտը

վերակազմավորվեց պոլիտեխնիկականի` ընդգրկելով նաև մինչ այդ առանձին գոյություն

ունեցող քիմիատեխնոլոգիական ինստիտուտը: Հանրապետության տնտեսական ու

սոցիալական զարգացման ուղիներին ու պահանջներին համապատասխան`

տարեցտարի ընդլայնվեց շինարարական ֆակուլտետի մասնագիտությունների ցանկը,

ավելացավ գոյություն ունեցող մասնագիտությունների գծով դիմորդների թիվը:Երևանի

ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը բարձր համարում ունի

աշխարհի ճարտարապետաշինարարական մասնագիտությամբ լավագույն բուհերի

շարքում:Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի առաջին

ռեկտորն է եղել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բեգլարյանը

(1989-2005 թթ.): 2006 թվականից համալսարանի ռեկտորն է տեխնիկական գիտությունների

դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

 

Համալսարանը բաղկացած է

- կառավարման խորհուրդից,

- եռկտորատից,

-դեպարտամենտներից,

- ֆակուլտետներից,

- ամբիոններից,

- ստորաբայանումներից,

- շինարարական քոլեջից,

- հենակետային վարժարաններից,

- մասնագիտական խորհուրդներից,

- գիտահետազոտական սեկտորից,

- գիտական գրադարանից,

 

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական

համալսարան ԱՌԿԱ ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով

2010/11 ուս. տարվա ընդունելություն

 

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, որը

Հայաստանի Հանրապետության խոշորագույն և հնագույն համալսարաններից է,

առաջարկում է ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների լայն

պրոֆիլի ուսումնական ծրագրեր և ավելի քան 700 դասընթաց: Համալսարանը

կրթական ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության և արտերկրի

քաղաքացիներին:

Համալսարանն ունի եռաստիճան ուսուցման համակարգ (բակալավրիատ,

մագիստրատուրա, ասպիրանտուրա):

 

Դիմորդները ընդունելության քննություններ են հանձնում`


  • համալսարանի բոլոր ֆակուլտետներում` մաթեմատիկա, ֆիզիկա, հայոց լեզու (ռուսաց լեզու, անգլերեն) առարկաներից` կենտրոնացված համակարգով:
  • Ճարտարապետության ֆակուլտետում` նկարչություն, գծագրություն, մաթեմատիկա, հայոց լեզու (ռուսաց լեզու, անգլերեն) առարկաներից:

Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցների շրջանավարտները որպես

հայոց լեզվի գնահատական կարող են փոխանցել ՀՀ միջնակարգ դպրոցի հայոց լեզվի

ավարտական քննության գնահատականը:

Արտասահմանյան քաղաքացիների համար համալսարանը կազմակերպում է մեկ

ուսումնական տարով ուսուցում նախապատրաստական խմբերում և ավարտական

քննությունների արդյունքով դիմորդները կարող են ընդունվել համալսարան`

համապատասխան մասնագիտություններով:

 

 Ուսուցման տևողությունը

  1. Բակալվրական ուսուցում` 4 տարի,
  2. Մագիստրոսական ուսուցում` 2 տարի:
  3. Ասպիրանտական ուսուցում` 3 տարի:

Համալսարանը համագործակցում է արտերկրի մի շարք բուհերի ու

կազմակերպությունների հետ. (Ֆրանսիա,Անգլիա, Գերմանիա, Ռուսաստանի

Դաշնություն, Իտալիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Վրաստան, Իրան,Իրաք և

Թուրքիա): Համալսարանի մասնագիտությունների ուսումնական պլանները և ծրագրերը

համապատասխանում են միջազգային չափանիշներին: Համալսարանի

շրջանավարտների դիպլոմային աշխատանքները պարբերաբար ներկայացվում են

միջազգային մրցույթների, որտեղ դրանք հիմնականում արժանանում են բարձր

գնահատականի: Միանալով Բոլոնիայի գործընթացին` Համալսարանը քայլեր է

իրականացնում` եվրոպական բարձրագույն կրթության միասնական տարածքին

անդամակցելու ուղղությամբ:

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն

իրականացնում է երկու տասնյակից ավելի մասնագիտություններով ուսուցում հետևյալ

ֆակուլտետներում

  • Ճարտարապետություն
  • Դիզայնի և համակարգչային նախագծման
  • Կիրառական արվեստի և պատմամշակութային տուրիզմի
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների
  • Արդյունաբերական և քաղաքական շինարարություն
  • Տնտեսագիտության
  • Հիդրոտեխնիկայի, էներգետիկայի և էկոլոգիայի
  • Տրանսպորտի

 

Արտասահմանցի դիմորդին

 

Համալսարանի բոլոր ֆակուլտետներում ընդունելությունը կատարվում է համաձայն ՀՀ

կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի: Համալսարան

կարող են ընդունվել բոլոր անձինք, որոնք ունեն լրիվ միջնակարգ կրթություն և

ներկայացնում են պահանջվող փաստաթղթերը:

 

Արտասահմանյան քաղաքացի դիմորդները ներկայացնում են հետևյալ

փաստաթղթերը`

  • Դիմում-հարցաթերթիկ– (տրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում).
  • Դիմում` հասցեագրված ՀՀ կրթության և գիտության նախարարին, որի մեջ պետք է նշվի ընտրված մասնագիտությունը.
  • Ինքնակենսագրություն.
  • Կրթության վկայականի թարգմանության պատճենը` հաստատված նոտարի կողմից.
  • Բժշկական տեղեկանք տրված պետական բուժ. հաստատության կողմից.
  • Ծննդյան վկայականի թարգմանության պատճենը հաստատված նոտարի կողմից.
  • Լուսանկար /4 x 5սմ. չափի/ 6 հատ (լուսանկարի հակառակ երեսում գրել` ազգանունը և անունը).
  • Տեղեկանք լեզվի /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ իմացության մասին պաշտոնապես հաստատված:

  

Արտասահմանյան քաղաքացի դիմորդները ներկայացնում են հետևյալ

փաստաթղթերը`

  • Դիմում-հարցաթերթիկ– (տրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում).
  • Դիմում` հասցեագրված ՀՀ կրթության և գիտության նախարարին, որի մեջ պետք է նշվի ընտրված մասնագիտությունը.
  • Ինքնակենսագրություն.
  • Կրթության վկայականի թարգմանության պատճենը` հաստատված նոտարի կողմից.
  • Բժշկական տեղեկանք տրված պետական բուժ. հաստատության կողմից.
  • Ծննդյան վկայականի թարգմանության պատճենը հաստատված նոտարի կողմից.
  • Լուսանկար /4 x 5սմ. չափի/ 6 հատ (լուսանկարի հակառակ երեսում գրել` ազգանունը և անունը).
  • Տեղեկանք լեզվի /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ իմացության մասին պաշտոնապես հաստատված:

 

2010-2011 ուսումնական տարում

համալսարան ընդունվող արտասահմանյան քաղաքացիների համար

սահմանված տարեկան ուսման վարձը.

Նախապատրաստական խմբեր

Հայոց լեզվով ուսուցմամբ խմբեր

500 000 դրամ

Ռուսաց լեզվով ուսուցմամբ խմբեր

600 000 դրամ

Անգլերեն, ֆրանսերեն լեզուներով ուսուցմամբ խմբեր

700 000 դրամ

 

Ճարտարապետական ֆակուլտետ

 

Բակալավրիատի

ծրագրով

ուսուցում

Մագիստրոսի

ծրագրով

ուսուցում

Ռուսաց լեզվով ուսուցմամբ խմբեր

700 000 դրամ

850 000 դրամ

Անգլերեն, ֆրանսերեն լեզուներով ուսուցմամբ խմբեր

700 000 դրամ

850 000 դրամ

 

Մյուս ֆակուլտետներ

 

Բակալավրիատի

ծրագրով

ուսուցում

Մագիստրոսի

ծրագրով

ուսուցում

Ռուսաց լեզվով ուսուցմամբ խմբեր

600 000 դրամ

700 000 դրամ

Անգլերեն, ֆրանսերեն լեզուներով ուսուցմամբ խմբեր

700 000 դրամ

800 000 դրամ

 

Ասպիրանտուրա

Սփյուռքահայեր

800 000 դրամ

Օտարազգիներ

990 000 դրամ

 

 

Համալսարանի գիտական գործունեության ուղղությունները.

  • ճարտարապետության տեսություն և պատմություն, ճարտարապետական հուշարձանների վերականգնում
  • շենքերի և կառույցների ճարտարապետություն
  • քաղաքաշինություն, լանդշաֆտային ճարտարապետություն
  • շինարարական կոնստրուկցիաներ
  • շինարարական մեխանիկա, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա
  • հիմքեր և հիմնատակեր
  • շինարարական նյութեր և արտադրանքներ
  • կամուրջներ և տրանսպորտային թունելներ
  • հիդրոտեխնիկական և մելիորատիվ շինարարություն
  • արդյունաբերական և քաղաքացիական շինարարության տեխնոլոգիա և կազմակերպում
  • ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն
  • ստորգետնյա շինարարություն
  • ջերմամատակարարում, օդափոխություն, օդի կոնդիցիոնացում, գազամատակարարում
  • ջրամատակարարում, ջրահեռացում, ջրատնտեսական համակարգեր, ջրային ռեսուրսների պահպանման շինարարական համակարգեր
  • հիդրավլիկա և ինժեներական հիդրոլոգիա
  • ճանապարհային երթևեկության կազմակերպում
  • գեոդեզիա
  • մաթեմատիկա
  • կենսաֆիզիկա

Ներկայումս իրականացվում են; գիտական և գիտատեխնիկական գործունեության

պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ 41 թեմա և  բազային ֆինանսավորմամբ

հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների

3 ծրագիր:

 

Գիտակամ թեմաներում և ծրագրերում ներգրավված են 193 աշխատակիցներ, այդ  

թվում`

  • Գիտության դոկտորներ – 26
  • Գիտության թեկնածուներ – 93

Գիտական աշխատանքների արդյունքների հիման վրա  029 ”Ճարտարապետություն”

մասնագիտական խորհրդում պաշտպանվել է 12 դոկտորական, 50 թեկնածուական, իսկ

030 “Շինարարություն”  մասնագիտական խորհրդում` 22 դոկտորական, 99

թեկնածուական գիտական թեզ:

 

Ասպիրանտուրայի ընդունելության կարգը

 

Համալսարանի հայտի հիման վրա ՀՀ Կ և Գ նախարարությունից ասպիրանտուրայի տեղերը

ստանալուց հետո ռեկտորի հրամանով կազմվում է ընդունելության հանձնաժողով և

մասնագիտական քննական հանձնաժողովներ, “Հայաստանի Հանրապետություն” թերթում

հայտարարություն է տրվում, նշելով գիտության բնագավառը, ուսուցման ձևը և տեղերի քանակը,

որից հետո մեկ ամսվա ընթացքում ընդունվում են անհրաժեշտ փաստաթղթերը:

Ասպիրանտուրա կարող են ընդունվել բարձրագույն կրթություն` ճարտարապետի,

ճարտարագետի կամ մագիստրոսի դիպլոմ ունեցող մասնագետները:

Դիմորդին ընդունելության հանձնաժողովը թույլատրում է մասնակցելու մասնագիտական

քննությանը` օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) և ինֆորմատիկայից

ընդունելության տարբերակված ստուգարքների անցումային շեմերին համապատասխան դրական

արդյունքների և անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

Մասնագիտական քննությունը հանձնված է համարվում, եթե դիմորդը ստացել է առնվազն “13”

միավոր “20” բալանոց սանդղակով կամ առնվազն “4”միավոր “5” բալանոց սանդղակով:

Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացված գնահատականի:

Հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ

հերթականության`

 - օտար լեզվից և ինֆորմատիկայից տարբերակված ստուգարքներից ստացած գնահատականները

(գումարային ձևով),

- հրատարակված գիտական աշխատանքների քանակը,

- բարձրագույն կրթության դիպլոմի ներդիրում գրանցված բոլոր գնահատականների միջինը,

- դիպլոմային աշխատանքի գնահատականը,

- միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ

օլիմպիադաներում ստացած

դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցությունը (զեկուցումները):