Ամերիկյան համալսարան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ 

 

Ընդունելության պայմանները

Հայաստանի Ամերիկյան համալսարանը ցնականում է իր ուսանողների

շարքում տեսնել ցայտուն ուսումնական առաջադիմություն, բարձր մտավորի

ներուժ ունեցող անհատներ, որոնց նպատակները համահունչ են ՀԱՀ-ի`

Հայաստանի և տարածաշրջանում ղեկավար դիրքեր ստանձնող անհատներ

պատրաստելու ցանկության հետ:

ՈՒսանողնորի ընտրությունը կատարվում է`հաշվի առնելով ուսումնական

արդյունքները և աշխատանքային փորձը, ինչպես նաև անձնական և ուսումնական

հաջողությունները:

 

ՈՒսումնական օրացույց

ՀԱՀ-ը փոփոխություն է կատարում իր ակադեմիական օրացույցում`

ՀԱՀ ուսանողները կնդունվեն տարին մեկ անգամ և դասընթացները կսկսեն

աշնանային քառորդից:Հանրային  առողջապահության մագսիտրոսի կոչում

շնորհող ծրագիրն ընդունելությունը կատարում է տարին մեկ անգամ:

 

Ուսումնական  ծրագրեր

Արդյունաբերական ճարտարագիտության եվ համակարգերի կառավարում

Արդյունաբերական  ճարտարագիտության և համակարգերի կառավարման

(ԱՃՀԿ) ֆակուլտետի նպատակն է ուսանողներին տալ բազմակողմանի

կրթություն հետևյալ ոլորտներում` ճարտարագիտության և գործողությունների

կառավարում, արտադրական համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ

և հաղորդակցություն: Արդյունաբերության  ճարտարագիտության և համակարգերի

կառավարման ֆակուլտետը խրախոսում է իր ուսանողներին երկրորդ մասնագիտություն

ընտրել Գործարար Կառավարման  կամ Համակարգչի և տեղեկույթի գիտության

ոլորտներում:

 

Համակարգչի եվ տեղեկույթի գիտություն

Համակարգչի եվ տեղեկույթի  գիտության ծրագիրը կիրառական բնույթ ունի:

Այն օգնում է ուսանողներին ձեռք բերել այն անհրաժեշտ հմտությունները ,

որոնք պահանջվում  են արդյունավետ ղեկավարներ դառնալու Հայաստանի

համակարգչային և նրան կից արդյունաբերություններում:

 

Գործարար կառավարման մագիստրոսի կոչում

Գործարար կառավարման ֆակուլտետը մագիստրոսի կոչում շնորհող

երկամյա  ամբողջ  դրույք  ուսումնական  ծրագիր է :  ֆակուլտետի

նպատակն է պատրաստել ապագա գործարարձեռներեցներ,մասնավոր,

պետական և հասարակական կազմակերպությունների աշխատողներ,

ղեկավարներ և տնօրեններ: Ուսումնական ծրագրում հատուկ ուշադրություն է

դարձվում մեր տարածաշրջանին բնորոշ պահանջներին, տնտեսական

պայմաններին, սոցիալական ավանդույթներին և մշակութային

առանձնահատկություններին:

 

Իրավագիտության մագիստրոսի  կոչում

Քաղաքագիտության եվ միջազգային հարաբերությունների մագիստրոս

Այս ֆակուլտետը հիմնական շեշտը դնում է վերլուծական , տրամաբանական

և  խնդիրների լուծման ունակությունների ձևավորման վրա` միջազգային,

համեմատական և տեղական կառավարման գործընթացների ուսումնասիրության միջոցով:

 

Անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդման մագիստրոսի կոչում շնորհող

ծրագիր (MA TEFL)

Այս ծրագիրը անգլերեն դասավանդողներին, ուսումնական ծրագիր և տեստեր

մշակողներին, ուսուցիչներ

վերապատրաստողներին ընձեռում է լեզվի դասավանդման խորացված

ուսումնասիրության հնարավորություն:

 

Հանրային առողջապահության մագիստրոս

Առաջին  տարվա ընթացքում անց են կացվում MPH-ի հիմնական դասընթացները.

ուսումնական ծրագիրն ուսանողին փոխանցում է հանրային առողջապահության

հիմնական բնագավառների տեսական հիմնադրույթները: Երկրորդ տարվա ընթացքում

իրականացվում է հանրային առողջապահության առանցքային մեթոդոլոգիական

ուսմունքների խորացված ուսուցում:

Հայստանի ամերիկյան համալսարանի գիտությունների դպրոցը համագործակցում է

Ջոնս Հոփքինս համալսարանի հանրային առողջապահության  գիտությունների դպրոցի

հետ և Եվրոպական տարածաշրջանի հանրային առողջապահության դպրոցների

միության  (ASPHER) անդամ է:

 

Անգլերենի իմացության պահանջը

Քանի որ ՀԱՀ-ում դասավանդման լեզուն անգլերենն է, գրավոր և բանավոր անգլերենի

իմացությունը պարտադիր է

ՀԱՀ-ի մագիստրոսի կոչում կամ վկայագիր շնորհող ծրագրերի ընդունվելու համար:

 

TOEFL  քննություն

Դիմորդները կարող են հանձնել Ինտերնետային  TOEFL (IBT TOEFL)

կամ  ՀԱՀ-ում կազմակերպվող ոչ պաշտոնական institutional TOEFL`

ներառյալ բանավոր խոսքի ստուգման թեսթ, կազմակերպված ՀԱՀ-ի

Անգլերեն բաժնի կողմից կամ IELTS:

 

Ստանդարտացված քննությունների պահանջ

Մգիստրոսի կոչում շնորհող ծրագրի յուրաքանչյուր դիմորդ պետք է,

ի լրումն   TOEFL քննության, հանձնի համապատասխան երկրորդ

քննություն: Գործարար կառավարման ֆակուլտետի դիմորդը պետք է

հանձնի Ավարտական կառավարման ընդունակությունների քննություն

(GMAT): Արդունաբերական ճարտարագիտության  և համակարգերի

կառավարման, Համակարգչի և տեղեկույթի գիտության, Քաղաքագիտության և

միջազգային հարաբերությունների, Հանրային առողջապահության ֆակուլտետների

դիմորդները պետք է հանձնեն Ընդհանուր իմացության քննություն  (GRE):

Իրավագիտության ֆակուլտետի դիմորդները պետք է հանձնեն LSAT:

 

Գրանցում

Մագիստրոսի կոչում կամ վկայագիր շնորհող ծրագրի յուրաքանչյուր ուսանող

պետք է ամեն քառորդի սկզբում գրանցվի Ընդունելության և ուսանողական

հարցերի գրասենյակում: ՈՒսանողը գրանցված կհամարվի միայն այն դեպքում,

երբ վճարել է ուսման վրաձը և լրացրել գրանցման համապատասխան ձևը:

 

Ընդունելության պայմանները.

ՀԱՀ-ի մագիստրոսի կոչում կամ վկայագիր շնորհող ծրագրերին դիմելու

համար  դիմորդի տվյանները պետք է բավարարեն ընդունելության

ընդհանուր և ծրագրերին հատուկ պահանջներին:

 

Դիմելու կարգը

Դիմորդը, ՀԱՀ-ի ընդունելության գրասենյակ պետք է ներկայացնի

անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթ: Փաթեթը պետք է ներառի.

1.Լրացված դիմումաձև, ներառյալ նպատակի շարադրանք (ընտրված յուրաքանչյուր ծրագրի

համար):

2.Դիմորդի բարձրագույն կրթության դիպլոմ կամ դիպլոմներ (բնօրինակ և պատճեն):

Դիմորդները պետք է ունենան 4-5 տարվա կրթություն հավատարմագրված բարձրագույն

կրթական հաստատությունից, կամ հայաստանում լիցենզավորված բարձրագույն կրթական

հաստատությունից:

3.Բուհի գնահատակնների ավարտական միջուկ (բնօրինակ և պատճեն): Եթե բնօրինակն

անգլերեն, հայերեն, ֆրանսերեն կամ ռուսերեն չէ, ապա անհրաժեշտ է նոտարի

կողմից հաստատված անգլերեն թարգմանություն:  Ներկայացված ներդիրում պետք է

նշված լինեն դիմորդի անցած դասընթացներն ու գանհատականները: Այն դիմորդը, ով

դիմումաձևերի հանձնման ժամանակ ավարտական կուրսի ուսանող է և չունի դիպլոմի ներդիր,

պետք է ներկայացնի իր անցած դասընթացներն ու գնահատականները հաստատող տեղեկանք`

ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից:

4.Երեք երաշխավորագիր նամակ

5.Անձնագիր (բնօրինակ և պատճեն)

Օտարերկյա դիմորդները, ովքեր անձամբ չեն ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերի

փաթեթը, պետք է գործերին կցեն նաև  անձնագրի վերոհիշյալ էջէրի վավերացված պատճեները:

6.Դիմումավճար (Օտարերկյա քաղաքացիների համար 28000դրամ, գումարը վերադարձման

ենթակա չէ):

Հետևյալ պահանջները

Գործարար կառավարման բաժնի դիմորդները պետք է վերոնշյալ

փաստաթղթերին  կից ներկայացնեն աշխատանքային գրքույկ`

բնօրինակ և պատճեն կամ պաշտոնական  նամակ

/նամակներ իրենց նախկին/ներկա աշխատավայրից/աշխատավայրերից:

Գործարար կառավարման բաժնի դիմորդները  պետք է նպատակի

շարադրանքից բացի դիմումաձևին կից ներկայացնեն պահանջվող թեմաներով 2

շարադրություն:

Հիմնական ծրագիր ընդունված ուսանողները պետք է ավարտեն Անգլերեն լեզվի

ծրագրերի բաժնի կողմից կազմակերպվող ակադեմիական գրավոր շարադրանքի

դասընթացը` նախքան ՀԱՀ-ի հիմնական ծրագրի առաջին քառորդի սկիզբը:

ՀԱՀ-ի ընդունելությունը կազմակերպվում է մրցույթային հիմունքներով` մանրազնին

քննարկելով նաև դիմորդի ուսումնական ցուցանիշները և նրա ՀԱՀ-ում սովորելու խթանի

լրջությունը:

 

Ուսման վարձը եվ վճարումները

Հարկավոր է հաշվի առնել, որ վճարումների չափը կարող է փոփոխման

ենթարկվել, այնուամենայնիվ ուսանողները պայմանագիր` համաձայն որի

ամրագրվում է տվյալ ուսանողի ուսման վարձը մինչև պայմանագրի ժամկետի

ավարտը: Ուսման վարձը նույնն է բոլոր ուսանողնորի  համար , սակայն

Հայաստանի, ինչպես նաև Հայաստանում երկարաժամկետ կացության

կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները ստանում են վարձի

մի մասին համարժեք կրթաթոշակ: ՀԱՀ-ի 2011թ-ի ուսումնական վարձը

կազմում է 3.300.000 դրամ, (1.100.000 դրամ`մեկ քառորդը) : Այն գումարը,

որը պետք է վճարեն Հայաստանի և Հայաստանում երկարաժամկետ կացության

կարգավիճակ ունցող օտարերկրյա քաղաքացիները 2011թ-ի ուսումնական տարվա

համար կազմում է 960.000 դրամ  (320.000 դրամ մեկ քառորդը):

MsoNormal Հայստանի ամերիկյան համալսարանի գիտությունների դպրոցը համագործակցում է font-size: 12pt; color: #000000;